Լրահոս
Օրվա լրահոսը

Խնդրում եմ, ինձ մի՜ անտեսեք

Հունվար 31,2012 16:02

 Հերթական  անգամ  ցուրտ  գիշերին  հաջորդեց  առավոտը: Ես  արթնացա  ու  սովորականի  նման  սկսեցի  քայլել, հուսալով, որ  գոնե  այսօր  մի  բարի  մարդ  կգտնվի  ու  ինձ  կկերակրի, բայց  ապարդյուն… բոլորն  անտարբեր  անցնում  էին, չնկատելով  նույնիսկ, որ  իրենց  կողքին  կա մեկը, ով  օգնության  կարիք  ունի, ով  արդեն  երեք  օր  է ՝ ոչինչ  չի  կերել: Ես  նրանց  պետք չեմ, նրանք  նույնիսկ  մեկ  հայացք  չեն  նետում  ինձ  վրա: Երևի  մտածում  են, թե  ես  չեմ  հասկանում, չեմ  սիրում, չեմ  կարոտում, չունեմ  այն  զգայարանները, որոնցով  իրենք  են  օժտված, չգիտեմ… միայն  խնդրում  եմ,  ինձ  մի  անտեսեք: Թեև  շուն  եմ, այլ  ոչ  թե  մարդ, բայց  ինչպես  յուրաքանչյուր  շնչող  էակ, ես  էլ  քնքշանքի, նվիրվածության, ուշադրության  կարիք  եմ  զգում: Թվում  է, թե  պետք  է  տխրեմ, նեղանամ  մարդկանցից, սակայն  ես  վաղուց  արդեն  ընտելացել  եմ  այս  ամենին, մարդկանց  սառնությունն  ու  անտարբերությունն  արդեն  սովորական  են  դարձել:  Նորից   քայլերս  ուղղում  եմ  դեպի  աղբարկղը, գուցե  ինչ – որ  բան  գտնեմ  ուտելու… Նայում  եմ  շուրջս  ու  տեսնում, թե  ինձ  պես  որքան  քաղցած  շներ  կան  փողոցում, որքան  կարեկից  հայացքներ: Մենք  թափառական  ենք, անտուն  ու  անօգնական: Ճիշտ  է  կեղտոտ  ենք, բայց  մենք  էլ  ենք  շնչում, մենք  էլ  ենք  քաղց  զգում: Պետք  չէ  մեզ  անտեսել: Խնդրում  եմ  մարդիկ,  օգնեք  մեզ  ապրել…

 

Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031