Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մարալիկի քաղաքապետը սխալվե՞լ է

Հունվար 31,2012 15:45

Armlur.am-ի փոխանցմամբ, Մարալիկի  քաղաքապետ Արտակ Գեւորգյանը իրենց ասել է, որ մանկատան 10 շրջանավարտների համար Մարալիկում նախատեսված շենքն արդեն շահագործման են հանձնել. «Թեեւ շենքերը հանձնվել են շահագործման, սակայն իրենք հստակ տեղյակ չեն, թե դրանք տրամադրվելո՞ւ են, արդյոք, մանկատան շրջանավարտներին»:

«Մարալիկի քաղաքապետը որեւիցե առնչություն չունի այնտեղի շահառուների մասով: Քաղաքապետը ընդամենը շինարարական աշխատանքների ինչ-որ մասով է, ու այս խմելու ջրի խնդիրը, երբ որ  առաջացավ, դրա մասով զբաղվում է: Շահառուների ցանկն արդեն ունենք: Այնտեղ միայն մանկատան շրջանավարտներ չեն, այնտեղ կան նաեւ միայնակ տարեցներ: Եթե շենքը հանձնվեր, ապա համապատասխան իրավական գործընթաց կլիներ, չէ՞ , պայմանագրեր, պայմանագրերի կնքում, կլուսաբանվեր»,- Aravot.am-ի հետ զրույցում  ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը՝ հավելելով, որ քաղաքապետի ասածն իրականությանը չի համապատասխանում:

Նրա խոսքերով, Մարալիկի շենքերն ամբողջությամբ պատրաստ են, շահագործման հանձնելուն խանգարում են անկանխատեսելի խնդիրները. «Խմելու ջրի խնդիր առաջացավ եւ եթե չլիներ այդ խնդիրը, ապա դեռ 2 ամիս առաջ պետք է այն շահագործման հանձնվեր: Սակայն, երեկվա իմ թարմ տեղեկություններով, պարզվել է, որ արդեն լուծվել է խմելու ջրի խնդիրը ու համոզված եմ, որ առաջիկա 10-15 օրերի ընթացքում Մարալիկի տները վերջնականապես կհանձնվեն շահառուներին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031