Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ նախարարը պատգամավոր չի ուզում դառնալ

Հունվար 31,2012 14:58

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանին համամասնական ու մեծամասնական ընտրակարգի մասին խոսակցությունները հավի ու ձվի պատմությունն են հիշեցնում. «Մեծամասնականը վերածվի լրիվ համամասնականին , թե մեծամասնականը համատեղ լինի: Վիճելի բազմաթիվ հարցեր կան: Եթե քաղաքական ուժերը քննարկում են 100 տոկոս համամասնական, ապա պետք է նաեւ հաշվի առնեն պետությունը պատրա՞ստ է դրան, թե՞՝ ոչ: Եթե կա վիճակը համամասնակա՞ն, թե՞ մեծամասնական, ապա իմ կարծիքով, գերադասելի է 100 տոկոս համամասնականը, սակայն ներկա իրավիճակը թույլ է տալիս, որ դրա մասին դեռեւս չխոսենք »:

Կառաջադրե՞ր իր թեկնածությունը որպես պատգամավոր հարցին , նախարարը պատասխանեց՝ ոչ. «Պատգամավորական գործունեությունն այնքան էլ իմ սրտով չէ»: Թեեւ չբացառեց, որ կուսակցության առաջադրելու դեպքում, ինքը չի հրաժարվի:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031