Տավուշի մարզում լուրեր էին շրջանառվում, որ Հայ ազգային կոնգրեսը մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում մարզի թիվ 40 ընտրատարածքում մտադիր է առաջադրել Հնչակյան կուսակցության ղեկավար Լյուդմիլա Սարգսյանի թեկնածությունը: Վերջինիս հայրը ծագումով Նոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեվան գյուղից է: Հետո այդ լուրը հերքվեց: Խոսակցություններ շրջանառվեցին, որ Կոնգրեսը մտադիր է մեծամասնական ընտրակարգով Տավուշի մարզի 2 ընտրատարածքներում առաջադրել մարզում բնակվող, բնակչության շրջանում հարգանք եւ ճանաչում ունեցող ընդդիմադիր անձանց:
Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Գուրգեն Ասատրյանն ասաց, որ ՀԱԿ-ը միացել է 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» առաջարկին, փետրվարի 17-ին սկսվող իր հանրահավաքներով պնդելու է այդ պահանջը եւ մարզում մեծամասնական ընտրակարգով նախանշած թեկնածուներ չունի:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ