Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելեց Հայաստանում Ֆրանսիական համալսարան:
Ֆրանսիական համալսարանի ռեկտոր տիկին Ժոել լը Մորզելեկը բացման խոսքում նշեց, որ մեծ պատիվ է հյուրընկալել մի մարդու, ով կռվել է հանուն հայրենիքի: Նա նաեւ փաստեց. « Ձեզ ընդունում եմ այն պահին, երբ մեր երկու երկրների հարաբերությունները շատ ամուր են: Ֆրանսիական համալսարանի նպատակն է կրթել Հայաստանի համար լավ քաղաքացիներ եւ ճանապարհել ռազմական աշխարհ»:
Սեյրան Օհանյանն էլ ասաց, որ հաճույքով է մասնակցում հայոց բանակի կազմավորման 20-ամյակին նվիրված խորհրդաժողովին.« Մենք հաջողության ենք հասել եւ մեզանից ուժեղ բանակների դեմ ենք կանգնել…Հայ ծողովրդին շնորհավորելով բանակի 20-ամյակի առիթով՝ ցանկանում եմ հպարտություն, պետք է գիտակցել բանակի կարեւորությունը»:
Լրագրողները նախարարին խնդրեցին մեկնաբանել բանակում կատարվող ինքնասպանությունները: Նախարարն էլ ասաց, թե
Կարդացեք նաև
արտակարգ պատահարների քանակը նվազել է, ապա հավելեց. «Բանակում տեղի ունեցող պատահարները հուզում են բոլորին, դա ազդում է եւ հրամանատարների, եւ հարազատների, եւ իրավապահ մարմինների վրա: Չկա որեէ մի պատահարի մեղավոր, որ չպատժվի օրենքով: Արտակարգ պատահարների հիմնական պատճառը դրսից ներխուժող գողական եւ փողոցային բարքերն են, որոնք ցուցաբերում են զինվորները՝ մեկը մյուսի հանդեպ»:
Մյուս հարցին, թե ո՞ր երկրների հետ է Հայաստանը համագործակցում, եւ արդյոք հայկական բանակը պատրա՞ստ է միայնակ դիմակայել թշնամուն, պարոն Օհանյանը պատասխանեց. «Հայ ժողովրդի երակներով հոսող արյունը ավելի թանկ է, քան նավթաարդյունաբերական խողովակներող հոսող նավթը: Մենք համագործակցում ենք Ռուսաստանի, Վրաստանի, Ֆրանսիայի, Լեհաստանի, Հունաստանի, Գերմանիայի, Անգլիայի, Ռումինիայի եւ այլ երկրների հետ: Համագործակցությունը պահպանվում է, բայց եթե անգամ մնանք միայնակ, միեւնույն է՝ հզոր ենք»:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ