Լրահոս
Օրվա լրահոսը

Կանոնադրությունը խախտվե՞լ է

Հունվար 31,2012 13:43

ՀՀ բուհերում եւ գիտական հաստատություններում գործող բոլոր մասնագիտական խորհուրդների գործողության ժամկետներն ավարտվել են անցյալ տարվա դեկտեմբերի 31-ին: Համաձայն ՀՀ կրթության եւ գիտության նախարարության բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) կանոնակարգի, որը հաստատվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից, բուհերը եւ գիտական կազմակերպությունները պետք է հայտ ներկայացնեն ԲՈՀ, ինչի հիման վրա էլ ԲՈՀ-ի կոլեգիան պետք է մասնագիտական խորհուրդների հետագա գործունեության վերաբերյալ համապատասխան որոշում կայացնի: Երեկ մենք ահազանգ ենք ստացել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում գործող թիվ 14 մասնագիտական խորհրդի հետ կապված: Մասնագիտական խորհուրդը, ինչպես հայտնի է՝ տնտեսագիտության բնագավառում գիտությունների թեկնածուի եւ դոկտորի գիտական աստիճաններ շնորհող մարմին է:

Անցյալ տարվա մարտից նշյալ բուհի ռեկտորը Կորյուն Աթոյանն է: Նախկին ռեկտոր Յուրի Սուվարյանը ընտրվեց ՀՀ գիտությունների ակադեմիայի հումանիտար բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար ու համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի՝ պետք է տեղափոխվեր ակադեմիա:

Սուվարյանը միեւնույն ժամանակ նշյալ թիվ 14 մասնագիտական խորհրդի նախագահն էր: Անցյալ տարվա դեկտեմբերին Կորյուն Աթոյանը, օրենքի պահանջի համաձայն, ԲՈՀ ներկայացրեց հայտ՝ խնդրելով հաստատել իր նախագահությունը մասնագիտական խորհրդում, ներկայացրեց նաեւ նոր կազմ: Ռեկտորը միաժամանակ դիմել էր նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին, որպեսզի համապատասխան միջնորդագիր ներկայացնի ԲՈՀ: Սակայն, որքան էլ տարօրինակ է, ԲՈՀ-ի պետ Արտուշ Ղուկասյանը ԲՈՀ-ի կոլեգիայի անդամ, գործող ռեկտոր Կ. Աթոյանի հայտը մի կողմ է դրել, գտնելով, որ մասնագիտական խորհուրդը պետք է ղեկավարի նախկին ռեկտորը: Սակայն ո՞ր տրամաբանությամբ, ինչո՞ւ, պարզ չէ բուհի բազմահազարանոց աշխատակիցների համար: Մյուս դեպքում էլ՝ անհասկանալի է նաեւ Սուվարյանի կարգավիճակը, նա տնտեսագիտականի ամբիոնի վարի՞չ է, թե՞ ակադեմիայի ակադեմիկոս:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031