«Առավոտի» հետ զրույցում պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս է գնահատում նախընտրական Հրազդանում տիրող տրամադրությունները, Հրազդանի քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Արամ Դանիելյանն ասաց. «Շատ նորմալ, ամեն ինչ ընթանում է իր բնականոն հունով, պարզապես մեր մրցակիցները որոշակի անկայունություններ են փորձում հրահրել, իրենց գործելաոճին համապատասխան՝ փորձում են վախի մթնոլորտ ձեւավորել, բայց դա որեւէ մեկին չի հաջողվելու: Մենք Հրազդանում կազմակերպելու ենք քաղաքակիրթ, ժողովրդավարական, օրենքի տառին լիարժեքորեն համապատասխանող ընտրություններ, եւ դրանում բոլորը կհամոզվեն փետրվարի 12-ին»:
«Առավոտ» օրաթերթ