Հատված ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանի հետ հարցազրույցից
– Սասուն Միքայելյանն ասում է, որ Սերժ Սարգսյանը եղել է իր հրամանատարը, մարտական ընկերը, որպես երկրապահ, Ձեր հրամանատարը նո՞ւյնպես նա է։
– Սերժ Սարգսյանը եղել է մեր պաշտպանության նախարարը, մեր մարտական ընկերը, ես նրան միանշանակ ընդունում եմ որպես մարտական ընկերոջ, որպես ավագ ընկերոջ, որպես նախարարի։
– Մոռացաք երկրի նախագահ լինելը։
Կարդացեք նաև
– Իհարկե, իհարկե, նաև որպես երկրի նախագահ լինելը։
– Սասունն ասում է՝ Հրազդանի ընտրություններում Դուք պաշտպանելու եք իր թեկնածությունը, դա ԲՀԿ–ի՞ որոշումն է։
– Այո, ես պաշտպանելու եմ իմ մարտական ընկեր Սասունին։ Եվ էդտեղ քաղաքական ոչ մի ենթատեքստ չկա. ԲՀԿ-ին թողնենք հանգիստ, որովհետեւ ես որպես անհատ-ազատամարտիկ եմ այդ որոշումը կայացրել։
– Իսկ եթե Ձեր և Սասունի մարտական ընկերը՝ ավագ ընկեր Սերժ Սարգսյանն ասի՝ քաղաքական կայունությունն ավելի վեր է, Ռուստամ, քան ամբիցիան, ի՞նչ կանեք այդ ժամանակ, կհանե՞ք Ձեր թեկնածությունը։
– Ինձ չի թվում, որ Նահապետ Գեւորգյանն ավելի շատ կայունության կողմնակից է, քան ես։ Եվ ապա, ինքս ԲՀԿ Արմավիրի մարզային կառռւյցի ղեկավարն եմ, եւ ենթարկվում եմ իմ կուսակցության որոշմանը: Իմ կուսակցության ղեկավարը եթե կասի՝ հանիր թեկնածությունդ, ես կհանեմ։
– Բա Ռոբերտ Քոչարյա՞նը. ասում են՝ նա Էլ «ասող» է ԲՀԿ–ում։
– Չկա նման բան։ Անձամբ Գագիկ Ծառուկյանն է այդ մասին ասել մեր խորհրդակցության ժամանակ, որ շատ է շոշափվում խոսակցությունը, թե Ռոբերտ Քոչարյանը ԲՀԿ-ի կողքին կամ գլխին է, ինչպես մեկնաբանում են լրագրողները, սակայն նման բան չկա, և Ռոբերտ Քոչարյանը «Բարգավաճ» կուսակցության հետ ոչ մի կապ չունի։
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
«Իրատես դե ֆակտո»