Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխվարչապետ. «Դեպք չի եղել, որ մեկը գա մարզպետից բողոքի, թե՝ ինձ ստիպել է այս կամ այն կուսակցությանն անդամագրվել»

Հունվար 31,2012 12:05

Հատված ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի հետ հարցազրույցից

– Պարոն Գեւորգյան, ընտրական շրջանում նաեւ մարզերում կրթական հաստատությունների քաղաքականացման հարցն է սրվում, ասում են՝ ուսուցիչներին ստիպում են, անդամագրվել այս կամ այն կուսակցությանը։ Դա՞ էլ է անհիմն։

– Այն, ինչ-որ ասում եք, ես մամուլից եմ ծանոթանում։ Մենք հիմա ապրում ենք մի ժամանակաշրջանում, որ դժվար եմ պատկերացնում, թե այսօր ժամանակակից մարդուն, այն էլ ուսուցչին, կարող են ասել՝ դու պետք է այս կուսակցության անդամ լինես, որովհետեւ դա պետք է։

– Բայց ասում են ու եթե չանի, աշխատանքից կազատեն։ Դժվա՞ր է նույն մարզպետի համար ուսուցչին գործից ազատելը։

– Ունե՞ք կոնկրետ դեպք։ Եթե լինի կոնկրետ փաստ, ուրեմն այդ դեպքում կխոսենք։ Այդ փաստը պետք է նախ իրավապահ մարմիններն ուսումնասիրեն։ Ես բացառում եմ, որ մարդուն կարող են գործից հանել նրա համար, որ ասել են՝ անդամագրվի այս կամ այն կուսակցությանն ու նա չի համաձայնվել։ Ուրեմն նաեւ այդ պաշտոնյան ինչքան պետք է չպատկերացնի այսօրվա իրականությունը։ Հազար ու մի ձեւ կա այսօր համոզելու, առաջարկելու, բայց այլեւս այն ժամանակները չեն, երբ վարչական մեթոդներով մարդկանց կուսակցությանն էին անդամագրում։ Ես կարծում եմ՝ շատ բան կախված է նաեւ մարդկանց քաղաքացիական դիրքորոշումից։ Եթե նման դեպքեր կան, թող լինեն 1-2-ը, ովքեր իրոք կդիմեն իրավապահներին, մենք էլ հետեւողականորեն այդ բողոքների հետեւից կգնանք: Ամեն ամսվա վերջին երկուշաբթի օրն ինձ մոտ քաղաքացիների ընդունելություն է լինում, բազմաթիվ հարցերով մարդիկ գալիս են ինձ մոտ։ Բայց մի դեպք չի եղել, որ մեկը գա մարզպետից բողոքի, թե՝ ինձ ստիպել է այս կամ այն կուսակցությանն անդամագրվել։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Հայացք»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031