Լրահոս
Օրվա լրահոսը

Այս պարագայում է՞լ է մեղավոր իշխանությունը

Հունվար 31,2012 11:46

Չէ, սա արդեն յուրօրինակ ու հիվանդագին մտասեւեռման տպավորություն է թողնում՝ «իշխանությունների ակնկալիքների» մասին ոչնչով չհիմնավորված հայտարարություններ անելը։ Նույնը նկատելի է, օրինակ, «քաղբանտարկյալների» թեմայով Լ.Զուրաբյանի երեկվա հայտարարության մեջ։ Նա նշում է, թե ում է համարում քաղբանտարկյալ, որից անմիջապես հետո, անդրադառնալով «նախկին քաղբանտարկյալ» Սուրեն Սիրունյանի կամ Սամվել Աբովյանի աղմկահարույց եւ հենց ՀԱԿ-ին ուղղված հայտարարություններին ու մեղադրանքներին, սկսում է դրանց տակ իշխանության հետքեր որոնել։
Սա այն դեպքում, երբ Զուրաբյանի երեկվա այդ հայտարարության բուն շարժառիթը նույն ՀԱԿ-ի մեկ այլ ներկայացուցչի՝ Գ.Ջհանգիրյանի հայտարարություններն էին իրենց իսկ նախկին կողմնակիցների մասին տհաճ ակնարկներով ու դատողություններով, թե ում է պետք համարել քաղբանտարկյալ, իսկ ում՝ չհամարել։
Սա արդեն ոչ թե պարզապես ծիծաղելի է, այլ ուղղակի համակարգված զավեշտ. իրենք «ականներ» են որոնում, իրենք իրենցից վանում են զինակիցներին, նրանց անվանում դավաճան ու չգիտես թե էլ ինչ, հետո համարժեք պատասխան են ստանում, էլի են հակադարձում, ու այդ ամենի մեջ մեղադրում… իշխանությանը։

Մ. ՍԱՀԱԿՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031