ԲՀԿ պատգամավոր Վարդան Բոստանջյանը չի սիրում ռեստորանների հավաքույթները. Aravot.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը, երբ հետաքրքրվեցինք, թե ինչու է մերժել «Փարվանա» ռեստորանում հայկական բանակի կազմավորման 20 ամյակի առիթով կազմակերպված հավաքույթին մասնակցել. «Իմ տեսակն էնպիսին է, որ այդքան հակվածություն չունեմ ռեստորանների շուրջը գտնվելու»:
Նրա խոսքերով, կարեւորն այն է, որ թե ինքը թե իրենց կուսակցության ներկայացուցիչները մասնակցել են Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կազմակերպված բանակի օրվա տոնակատարությանը . «Մինչեւ անգամ տեղադրությունը գիտեմ՝ վարչապետ, դատախազ, պարոն Ծառուկյան՝ իրենց կանանց հետ»:
Թե ինչու են ԲՀԿ այլ հրավիրյալներ էլ հրաժարվել Փարվանա գնալուց, պարոն Բոստանջյանը բացատրեց. «Ոչ թե հրաժարվել է կոչվում, այլ պարզապես ժամանակ չեն ունեցել գնան, պարտադիր չէր մասնակցեինք: Միգուցե համընկել է՝ բոլորի բացակայությունը, միտում չկա, առնվազն դա շատ փոքր պահելաձեւ կլիներ: Ի՞նչ կնշանակեր այդպիսի դեմարշը »:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ