Լրահոս
Օրվա լրահոսը

Գոհար Պողոսյան. « Նման խիստ պատիժն անհամաչափ էր»

Հունվար 31,2012 11:39

ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի կարգադրությամբ երեկ աշխատանքից ազատվել է ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը։ «Ժողովուրդ»-ի հետ հեռախոսազրույցում Պողոսյանը նշեց, որ իրեն աշխատանքից ազատել են անհիմն։

– Իմ նկատմամբ կիրառվել Է կարգապահական տույժ, համաձայն որի՝ ազատել են զբաղեցրած պաշտոնից,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց տիկին Պողոսյանը՝ մանրամասնելով։- Ես ամանորյա տոներից հետո 3 օր՝ հունվարի 9-11-ը, բացակայել եմ աշխատանքից։ Գտնվել եմ արտերկրում, նախատեսված Էր, որ Երեւան պետք Է վերադառնամ հունվարի 8-ին, որպեսզի արդեն ամսի 9-ից հաճախեմ աշխատանքի։ Սակայն արտասահմանում հիվանդացա։ Դեռ մինչեւ ամանորյա տոներն էին ինձ մոտ առողջական խնդիրներ ի հայտ եկել, բայց քանի որ բավական գործեր կային խորհրդարանում, հակառակ բժշկի պնդումներին՝ գնացի աշխատանքի։ Որոշ չափով ապաքինվել էի, բայց հետո առողջական վիճակս սրվեց արտերկրում, ես կապվեցի բժշկիս հետ, նա ինձ արգելեց նման վիճակով դուրս գալ փողոց։ Երեւան եմ վերադարձել ամսի 11-ի առավոտյան։ Նույն օրը, ինչպես նաեւ հաջորդ օրը ներկայացել եմ պոլիկլինիկա, բժիշկը նայել եւ անաշխատունակության թերթիկ է տվել։ Ընդ որում, ինձ տեսել Է ոչ միայն բժիշկը, այլեւ բուժհաստատության տնօրենի տեղակալը, որն էլ կնքել է անաշխատունակության թերթիկը։ Իմ հիվանդության մասին հեռախոսով ւոեղյակ եմ պահել նաեւ ԱԺ աշխատակազմի ղեկավարին ու նրա տեղակալին, որոնք արագ ապաքինում են ցանկացել ինձ։ Ես կարծում եմ, որ բարեխղճորեն կատարել եմ այն բոլոր քայլերը, որը պահանջում Է Էթիկան։ Իսկ թե ինչու են ինձ ազատել աշխատանքից, պարզ չէ։ Եթե նույնիսկ իմ բացակայությունը համարում են անհարգելի, թեեւ ես դրա հետ համամիտ չեմ, միեւնույն է, նման խիստ պատիժն անհամաչափ էր։ Աշխատանքի վերադառնալուց հետո ԱԺ-ում ինձանից բացատրագիր են պահանջել, ինչն Էլ արել եմ։ Ես չգիտեմ՝ ՀՀ որ օրենքով Է արգելված արտերկրում հիվանդանալը։

Այսինքն՝ Ձեզ աշխատանքից ազատել են անհարգելի բացակայելու համա՞ր։

– Եթե ընդունենք, որ իմ անաշխատունակության թերթիկը համարվել է անվավեր, եւ ես առողջական վիճակի պատճառով բացակայել եմ 3 օր, ապա չեմ կարծում, որ ԱԺ-ում մոտ 20 տարի աշխատած մարդու նկատմամբ ակամայից կատարած սխալի պատճառով կարելի է կիրառել պատժի բարձրագույն ձեւը։ Ես չգիտեի, որ այդ օրերին ԱԺ-ում հայտարարված Էր «պատերազմական իրավիճակ» կամ «արտակարգ դրություն», որի ժամանակ նույնիսկ ակամայից սխալվելու իրավունք չպետք Է ունենամ։ Մինչդեռ իրականում բոլորին Է հայտնի, որ այդ հետտոնական օրերին ԱԺ-ում որեւէ միջոցառում չի եղել, եւ աշխատանքը չի տուժել իմ բացակայությունից:

– Իսկ ճի՞շտ են տեղեկությունները, որ Զեզ մի քանի անգամ առաջարկել են դիմում գրել, աշխատանքից դուրս գալ։

– Ինձ առաջարկվել Է առանց բացատրության դիմում գրել, բայց ես հրաժարվել եմ։

– Ի՞նչ եք պատրաստվում անել այսքանից հետո։

– Ես պաշտպանելու եմ իմ իրավունքները, քանի որ խախտվել են իմ իրավունքները՝ թե՛ որպես մարդ, թե՛ որպես պետծառայող։ Նախ կխորհրդակցեմ իմ իրավաբանների հետ, որից հետո արդեն կոնկրետ քայլերի կդիմեմ։

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031