Կոստա Ռիկայի մայրաքաղաք Սան Խոսեում, հունվարի 23-24-ին գումարվեց Ընկերվար միջազգայնականի Խորհուրդի նիստը, , որին մասնակցեցին անդամ 60 կուսակցությունների շուրջ 170 պատվիրակների։ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան կողմից ժողովին մասնակցեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ընկերվար միջազգայնականում ՀՅԴ ներկայացուցիչ Մարիո Նալբանտյանը։
Ժողովը Թուրքիայում խոսքի ազատության եւ դատական համակարգի անկախության մասին հայտարարություն։ Հայտարարությամբ՝ Ընկերվար միջազգայնականը դատապարտում է իր անդամ եւ Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար դեմ հարուցված դատական գործը, իր անդամ եւ Թուրքիայի խորհրդարանում քրդամետ BDP կուսակցության անդամ ընտրված պետական պաշտոնյաների ձերբակալությունները, խոսքի ազատության սահմանափակումներն ու գործադիր իշխանության կողմից դատական համակարգի վրա հաստատված ամբողջական հակակշիռը։
Ըստ ՀՅԴ Բյուրոյի հանրային կապերի գրասենյակի մամուլի հաղորդագրության
Կարդացեք նաև