ԱՀԿ գործող նախագահի` Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Ադրբեջան:
Փեդրեյք Մերֆին հայտարարել է` հնարավոր է Բաքվում քննարկման առարկա դառնան Ադրբեջանից հնչող այն կոչերը, թե Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման պատճառով անհրաժեշտ է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահությունից հեռացնել Ֆրանսիային, տեղեկացնում է ադրբեջանական APA գործակալությունը:
CNN Turk հեռուստատեսության եթերում նման հայտարարությամբ հանդես էր եկել նաեւ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն` ասելով, թե Սենատի վերջին որոշումը խոսում է Ֆրանսիայի կողմնակալության մասին:
ԵԱՀԿ-ի նախագահողի (Իռլանդիա)` Հարավային Կովկասում հակամարտությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Փեդրեյք Մերֆին անցած շաբաթ այցելել էր Հայաստան։
Կարդացեք նաև
Ազատություն Ռադիոկայան