Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյան. «Կարող էինք ավելին անել»

Հունվար 31,2012 11:26

Հատված «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ հարցազրույցից

– Արդյոք Կոնգրեսն անցած տարի բաց թողե՞ց արաբական գարունը, որը փոփոխություններ անելու համար մթնոլորտ եւ տրամադրություն էր ստեղծել:

– Իհարկե, հետին թվով տեսակետներ ասելը շատ հեշտ է, եւ այսօր ես էլ այդ կարծիքն ունեմ, որ կարող էինք ավելին անել: Եվ ընդհանրապես, իմ կարծիքով, ցանկացած մարդ միշտ պիտի գնահատի, որ ինքը կարող էր ավելին անել: Բայց քաղաքական ուժերը հաջողություններ ունենում են այն դեպքում, երբ քաղաքական պատեհությունից կարողանում են լավ օգտվել: Այդ շրջանում կար քաղաքական պատեհություն: Այս շրջանում քաղաքական պատեհություն կա՞, թե՞ ոչ: Եթե քաղաքական ուժն ունի պոտենցիալ, ունի հասարակական աջակցություն, պատեհությունն ինքը կարող է ստեղծել: Քաղաքական գործիչների մի շերտ, որոնց թվին պատկանում եմ ես, այդ լուծումները տեսնում են հեղափոխության մեջ եւ բարձրաձայնում են` հասկանալով հանդերձ, որ հեղափոխություններն իրենց հետ բերում են բազմաթիվ թերություններ: Որ հեղափոխությունների մասին ասացվածքները շատ դեպքերում շատ ճիշտ են, բայց դա է ելքը փակ շրջանից դուրս գալու: Ֆրանսիական հեղափոխությունը, իհարկե, խժռեց իր զավակներին, բայց դարձավ ժողովրդավարության հիմքերից մեկը, եւ աշխարհը շարժվեց այդ ուղությամբ:

Արմինե ԱՎԵՏՅԱՆ

«168 ժամ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031