Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ-ի աշխատակիցները չեն նկատում, թե ինչ է կատարվում օլիգարխներին պատկանող խանութներում

Հունվար 31,2012 10:39

«Երկիր»-ի ընթերցողներից մեկը մեզ է ուղարկել պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Կայզեր» սուպերմարկետից գնված ապրանքի ՀԴՄ կտրոնը։ Դրանք մյուս ՀԴՄ կտրոններին նման են այնքանով, որ չեն շահում, բայց դրանք առանձնահատուկ են. 2012թվականի հունվարի 18-ին տրված կտրոնի վրա, որպես տրամադրման ժամկետ, նշված է 2000 թվականի հունվարի 18-ը։ Դա, երեւի, այն ժամանակ էր, երբ «Կայզեր» սուպերմարկետը գոյություն չուներ։ ժամանակ առ ժամանակ կառավարությանն առընթեր Պետեկամուտների կոմիտեի աշխատակիցները՝ հարկային տեսուչները, հայտնվում են փոքր խանութների մոտ, թաքնվում այնքան, որ որեւէ երեխա մի ծամոն զնի, բայց վաճառողը չհասցնի կտրոն տալ, ու ինքը տուգանի, կարծեմ, 150 000 դրամ, բայց, ինչպես երեւում է, նույն այդ ՊԵԿ-ի աշխատակիցները չեն նկատում, թե ինչ է կատարվում, օրինակ, մեր օլիգարխներին պատկանող խանութներում, որտեղ ժամկետանց ու կեղծված ապրանքների վաճառքից հետո կտրուկ անցում է կատարվել հայրենի տնտեսության ստվերային հատվածի դեմ պայքարի մեծագույն մարտիկ Հաշվիչ Դրամարկղային Կտրոնին։

«Երկիր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031