Թուրքիայում ուսումնամարզական հավաքում գտնվող «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբը երեկ երեկոյան «11-ն ընդդեմ 11-ի» ձեւաչափով երկկողմանի խաղ է անցկացրել փոքրքցված չափեր ունեցող տուգանային հրապարակներով խաղադաշտում:
«Սովետսկի Սպորտը» տեղեկացնում է, որ խաղի հերոս դարձել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրի Մովսիսյանը, որը «Կարմիրների» կազմում հանդես գալով՝ երեք գնդակ է անցկացրել «Դեղինների» դարպասը: Իսկ խաղն ավարտվել է 4:0 հաշվով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ