Բելառուսցի թենիսիստուհի Վիկտորիա Ազարենկոն Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղերի եզրափակչում 1 ժամ 20 րոպեում հաղթելով Ռուսաստանի թիվ մեկ ռակետ Մարիա Շարապովային՝ արժանացավ $1միլիոն 184 հազար 500 դրամական գլխավոր պարգեւին: Այսինքն, նա մեկ ժամից մի փոքր ավելի ժամանակում հարստացել է $ 1 միլիոնով: Իսկ պարզագույն հաշվարկը ցույց է տալիս, որ այդ օրը Վիկան մեկ րոպեում աշխատել է $ 16 հազար:
Նույնքան դրամական մրցանակի է արժանացել նաեւ տղամարդկանց մենախաղերի հաղթող, սերբ Նովակ Ջոկովիչը: Սակայն իսպանացի Ռաֆայել Նադալին հաղթելու համար նրանից պահանջվել է 5 ժամ 53 րոպե:: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ