Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին պաշտոնապես խզել է կապերը «Խիմկիի» հետ եւ մտադիր է կարիերան շարունակել Մոսկվայի «Դինամոյում»: Նա պատրաստվում է մեկուկես տարվա պայմանագիր ստորագրել նոր ակումբի հետ:
«Իրադարձությունները շատ արագ շրջադարձ ունեցան, – խոստովանել է 37-ամյա դարպասապահը «Սովետսկի Սպորտի» թղթակցի հետ զրույցում: – Զգում եմ, որ պրեմյեր լիգա վերադառնալու հեռանկարը երիտասարդացրել է ինձ»: «Դինամո» ակումբից, սակայն, տեղեկացնում են, որ Բերեզովսկին դեռ պետք է բուժզննում անցնի: Եվ եթե արդյունքները դրական լինեն, նրա հետ մեկուկես տարվա պայմանագիր կստորագրվի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ