Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ժառանգություն». ԲՀԿ-ի կողմից դա շիտակ քայլ էր

Հունվար 30,2012 22:42

Անցած շաբաթավերջին «Բարգավաճ Հայաստան»  խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը հայտարարեց, որ միացել է ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունների նախաձեռնությանն ու իր ստորագրությունն է դրել այդ խմբակցությունների կողմից ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին ուղղված դիմումի տակ, որով վերջիններս Նիկոյանից խնդրում են խորհրդարանական լսումներ հրավիրել՝ ամբողջությամբ համամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացնելու հարցը քննարկելու համար:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, պատասխանելով aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս է մեկնաբանում խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությանը ԲՀԿ-ի միանալու փաստը, ասաց, թե ԲՀԿ-ի կողմից դա շիտակ քայլ էր, որովհետեւ դա ոչ թե հատուկ վերաբերմունք է «Ժառանգության» կամ ՀՅԴ-ի հանդեպ, այլ  բխում է այդ կուսակցության ծրագրից: «Լինելով կոալիցիայի մի մասնիկ եւ, առավել քան մենք, ծանոթ լինելով իշխանական խոհանոցին՝ ԲՀԿ-ում գիտեն, թե ինչպես է որոշվում եւ ով է վճռում մեծամասնական ընտրակարգով ընտրությունների ճակատագիրը: Հետեւաբար  ԲՀԿ-ում էլ են հասկանում, որ մեծամասնականով, առանց իշխանության կամ ՀՀ նախագահի «դաբրոյի»,  իրենց թեկնածուներն էլ են պարտված»,- բացատրեց Ստեփան Սաֆարյանը՝ հավելելով, թե մեծամասնական ընտրակարգով պատգամավորական տեղերը բոլորի համար են կորսված, եւ անհավասար պայմանները եւս բոլորի համար են, այդ թվում՝ ԲՀԿ-ի, «դրա համար էլ բոլորն ուզում են, որ առնվազն  ստարտային պայմանները հավասար լինեն բոլորի համար»:

Հիշեցնենք, որ «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում Արամ Սաֆարյանը նաեւ հավելել էր. «Ուզում եմ ընդգծել, որ առ այս պահը այդ հարցը չի քննարկվել ո’չ մեր կուսակցության քաղաքական խորհրդում եւ ո’չ էլ պատգամավորական խմբակցությունում: Մեր ձգտումը` միանալ խորհրդարանական լսումներ հրավիրելու առաջարկին, պայմանավորված է մեր ցանկությամբ` հասարակության ուշադրությունը հրավիրել այս հարցի վրա, լսել կողմ եւ դեմ կարծիքները եւ նոր դրանից հետո հարցը դնել քաղաքական քննարկման»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031