«Առավոտի» հարցին՝ իրականությանը համապատասխանո՞ւմ են լուրերը, որ այսօր ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցած կոալիցիայի նիստի ընթացքում հանգել են պայմանավորվածության դադարեցնել ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի գործիչների միջեւ փոխադարձ մեղադրանքները՝ ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Այսօր եղել է կոալիցիայի նիստ, եւ կոալիցիոն նիստերը կշարունակվեն նաեւ ապագայում: Իսկ թե ինչ է որոշվել, ինչպես է որոշվել՝ ներկոալիցիոն խնդիրներ են: Որեւէ արտառոց բան չի եղել:
Չեմ կարծում, թե եղել են մեղադրանքներ. կոնկրետ մենք ներկայացրել ենք մեր տեսակետները՝ ինչպես եւ նախկինում»: