«Tata Steel Chess» շախմատային փառատոնում միանձնյա հաղթողի կոչումը նվաճելուց հետո Լեւոն Արոնյանը Chess-news.ru-ի հետ զրույցում, անդրադառնալով ապրիլի վերջին աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի հետ կայանալիք մրցամարտին, նշել է, որ այն ամենայն հավանականությամբ կկայանա: «Մենք լուրջ մարդիկ ենք եւ եթե մի փաստաթղթի տակ դնում ենք մեր ստորագրությունը, տեր ենք կանգնում», – ասել է Հայաստանի լավագույն շախմատիստը: Ինչ վերաբերում է նույն ժամանակահատվածում կայանալիք Լինարեսի ավանդական գերմրցաշարին, Արոնյանը դրան մասնակցելուց կհրաժարվի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` chessvibes.com-ի: