Արևելյան Եվրոպայում ցուրտ եղանակը դարձել է առնվազն 14 մարդու մահվան պատճառը և սպասվում է, որ ջերմաստիճանը գնալով է՛լ ավելի է նվազելու:
Ըստ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի՝ Լեհաստանի ոստիկանությունը երկուշաբթի օրը հայտնել է մահացու տասը դեպքերի մասին, որոնք տեղի են ունեցել այն պատճառով, որ օդի ջերմաստիճանն իջել է մինչև Ցելսիուսի մինուս 26 աստիճանը:
Սերբիայի կենտրոնում ցուրտ եղանակի պատճառով հանգստյան օրերի ընթացքում զոհվել է երեք մարդ:
Հարևան Բուլղարիայում ցրտերից զոհվել է առնվազն մեկ մարդ: Երկրի հիմնական մասում հայտարարվել է էքստրեմալ եղանակի մասին տեղեկացնող «նարնջագույն ծածկագիր», իսկ երկու քաղաք հայտարարել է ռեկորդային ցածր ջերմաստիճան գրանցելու մասին: