Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին

Հունվար 30,2012 19:07

2008 թվականի նախագահական ընտրություններից անցած ժամանակաշրջանը ցույց տվեց, որ ընտրությունները կեղծելու, մարտիմեկյան ոճրագործության եւ  ռազմական հեղաշրջման ճանապարհով հաստատված իշխանությունն այլ բան չէր էլ կարող լինել, քան քոչարյանական ատելի դարձած  վարչախմբի օրգանական շարունակությունը։ Չորս տարում չիրականացվեց որեւէ իրական բարեփոխում, առավել այլանդակ ձեւեր ընդունեցին իշխանական ապօրինությունները, ահագնացավ արտագաղթը, բազմապատկվեց թալանը` խորացնելով համաժողովրդական ատելությունն ու ցասումը։

Հայ Ազգային Կոնգրեսն ստեղծվել է 2008թ. նախագահական կեղծված ընտրություններով վերջնականապես խաթարված սահմանադրական կարգի վերականգնման առաջնահերթ խնդրով։ Որպես դրան հասնելու ուղի, Կոնգրեսը որդեգրեց ընտրական մեխանիզմի կիրառումը` չորս տարի շարունակ պայքարելով Ս. Սարգսյանի հրաժարականին հասնելու, արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների միջոցով օրինակարգ իշխանության ձեւավորման համար։ Սպառելով երկխոսության ճանապարհով սահմանադրական կարգի վերականգնման հնարավորությունը` 2011թ. հոկտեմբերի 8-ին շուրջօրյա նստացույց-հանրահավաքների ամփոփիչ  բանաձեւում Կոնգրեսը գլխավոր կարգախոս հռչակեց Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականը՝ հեռացումն իշխանությունից։ Հավատարիմ իր քաղաքական ուղեգծին` Կոնգրեսն առաջիկայում շարունակելու է այդ կարգախոսի շուրջ հասարակության առավելագույն համախմբումը, դրա համար որպես մի հնարավորություն դիտարկելով նաև առաջիկա խորհրդարանական ընտրությունները։ Վերջինս, Սերժ Սարգսյանի հրաժարականի պարտադրանքի գործիք լինելուց զատ, կարող է դառնալ նաեւ նրան պաշտոնանկության ճանապարհով հեռացնելու գործուն միջոց։

Վարչախումբը չորս տարի շարունակ արեց առավելագույնը համաժողովրդական շարժման, իրական ընդդիմության իսպառ ոչնչացման համար։ Սակայն, ի հեճուկս այդ ջանքերի, Հայ Ազգային Կոնգրեսը չորս տարվա անկոտրում պայքարով դարձավ հասարակության քաղաքական կամքի ձեւավորողն ու արտահայտիչը եւ բազմապատկեց իր նկատմամբ ժողովրդի վստահությունն ու համակրանքը։ Ուստիեւ, գիտակցելով իրենց քաղաքական պատասխանատվությունը ժողովրդի առջեւ, Կոնգրեսի մաս կազմող քաղաքական ուժերը որոշում են, որ նախընտրական դաշինքով մասնակցելու են առաջիկա ընտրապայքարին` սա դարձնելով վարչախմբի դեմ համաժողովրդական ցասման գեներացման, քաղաքացիական ընդվզման, քաղաքական կամքի մեկտեղման, Ս. Սարգսյանի նկատմամբ անվստահության արտահայտման հարթակ`  լուծելու համար սահմանադրական կարգի վերականգնման, ժողովրդի իշխանության հաստատման գերխնդիրը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031