Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հայաստան» անվանումը կրող հրապարակի բացում Չիլիում

Հունվար 30,2012 19:03

Հունվարի 29-ին, Չիլիի տարածքում գտնվող, ամերիկյան մայրցամաքի ամենահարավային կետը համարվող Պուերտո Վիլյամս բնակավայրում, որի բնակչությունն ընդամենը 2500 մարդ է կազմում, մեծ հանդիսավորությամբ բացվեց «Հայաստան» անվանումը կրող հրապարակ և զետեղվեց Հայաստանից բերված խաչքար: Պուերտո Վիլյամսին հայկական խաչքար նվիրելու գաղափարը պատկանում է հանրաճանաչ արգենտինահայ գործարար, «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության նախագահ Էդուարդո Էռնեկյանին:

Միջոցառմանը մասնակցեցին այդ նպատակով Պուերտո Վիլյամս ժամանած Էդուարդո Էռնեկյանը, Արգենտինայում և համատեղության կարգով Չիլիում Հայաստանի Հանրապետության դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանն ու Չիլիում ՀՀ պատվավոր հյուպատոս Էդուարդո Ռոդրիգես Գուառաչին: Չիլիական կողմից հանդիսությանը մասնակցեցին Չիլիական Անտարկտիկա նահանգի նահանգապետի պաշտոնակատար Ֆաբիոլա Տորրես Պերալտան, Պուերտո Վիլյամսում տեղակայված Չիլիի ռազմածովային բազայի հրամանատարի տեղակալ փոխծովակալ Ումբերտո Ռամիրես Նավառոն, նահանգային խորհրդարանի անդամներ,  տեղական մամուլի ներկայացուցիչներ:

Ելույթներով հանդես եկան գործարար Էդուարդո Էռնեկյանը, ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը և փոխծովակալ Ումբերտո Ռամիրես Նավառոն:

Այնուհետև Էդուարդո Էռնեկյանը, դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանն ու պատվավոր հյուպատոս Էդուարդո Ռոդրիգես Գուառաչին` փոխծովակալ Ումբերտո Ռամիրես Նավառոյի ուղեկցությամբ, այցելեցին Պուերտո Վիլյամսից 75 մղոն հեռավորությամբ գտնվող, Հրո երկիր արշիպելագի ամենահարավային կղզի` Հորն հրվանդանը, ուր միանում են Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսների ջրերը:

Հիշեցնենք, որ 2011թ. փետրվարին` շուրջերկրյա նավարկության ընթացքում, Հորն հրվանդան էր այցելել «Արմենիա» առագաստանավը: Առագաստանավի անձնակազմը հրվանդանի վրա գտնվող մատուռին հայկական խաչ էր նվիրել: Էդուարդո Էռնեկյանը, ՀՀ դեսպանն ու պատվավոր հյուպատոսը խաչի կողքին զետեղեցին մի հուշատախտակ, որի վրա 5 լեզուներով` հայերեն, իսպաներեն, անգլերեն, ռուսերեն ու եբրայերեն գրված է.  «Մեր մոլորակի անմեղ զոհերի պայծառ հիշատակին է նվիրված այս հայկական խաչը: Այն Հորն հրվանդան հասցրեց «Արմենիա» առագաստանավի անձնակազմը 2011թ. հունվարի 8-ին»:

Նշենք, որ տարեկան Հորն հրվանդան են այցելում մոտ 5 հազար զբոսաշրջիկներ, որոնց հետաքրքրության հիմնական վայրերն են հրվանդանի վրա գտնվող փարոսը, մատուռը և ալբատրոսի արձանը:

ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031