Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական գործիչների Facebook-ի «պատերին» գրածները «պատի տակի» խոսակցություններ չեն

Հունվար 30,2012 18:59

ՀՀ քաղաքական գործիչների մեծամասնությունը  Facebook-ում բացած իրենց էջերի միջոցով լսում է  քաղաքացուն հուզող հարցերը, տեղեկանում վերջիններիս բողոքներին ու անգամ հավաստիացնում, թե ուշադրության են արժանացնում յուրաքանչյուր նամակագրի բողոք, պահանջ, շնորհակալության եւ այլն: Քաղաքացիների համար  «անհասանելի» գործիչների հետ թեկուզ նման հանդիպումները էլի մխիթարանք են:

Օրինակ, Facebook-ի ակտիվ քաղաքական գործիչ՝ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանից քաղաքացի Գեղամ Խաչատրյանն այսօր  հարցրել է. «Լիսկան ուզում է դառնալ պատմական գիտությունների թեկնածու: Հետաքրքիր է, նույն այդ Լիսկան հայոց լեզվի ուղղագրությունից 3 բալ կարո՞ղ է հավաքել: Չե՞ք ուզում դա ստուգել, պարոն Աշոտյան: Ի վերջո հայոց գիտության նախարարն եք»: Իսկ  Facebook -ի ամենապասիվ քաղաքական գործիչ՝ ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիաասյանին համակիրներն  առաջարկում են առաջիկա ընտրություններին դնել թեկնածությունը:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի Էջում էլ, որտեղ շատ են բողոքները, Կարո Արզումանյանը գրում է. «Խայտառակություն է: Շիրակի մարզում պարարտանյութը վաճառվում է 6500 դրամով. այդ ամենի պատասխանատուները գյուղ. վարչության պետ ՀՅԴ կուսակցության անդամ  Մ. Մանուկյանը եւ տարածքային վարչության պետ ՕԵԿ-ական Կ. Աբրահամյանը հայտարարում են, թե այդ 500 դրամները ՀՀԿ շտաբեր ձեւավորելու համար է: Ո՞վ է պատասխանատուն այս ամենի»:

 

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ վաղվա տպագիր «Առավոտում»:

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031