Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ի նախընտրական ցուցակը պետք է ղեկավարի առաջին նախագահը

Հունվար 30,2012 18:54

Քիչ առաջ ավարտվել է Հայ ազգային կոնգրեսի քաղաքական խորհրդի նիստը: Ինչպես նախապես հայտարարել էր ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը, նիստում քննարկվելու էր ՀԱԿ-ի նախընտրական ցուցակի կազմավորման սկզբունքները: Պարոն Զուրաբյանն ինքն էլ չէր բացառել, որ «ՀԱԿ-ի նախընտրական ցուցակի շուրջ հնարավոր է կրքեր բորբոքվեն»: Նաեւ հայտարարել էր, որ իրենք պատրանք չունեն, թե ամեն ինչ հարթ, հեշտ ու հանգիստ է անցնելու. «Բարդ հարց է, շատ քննարկումներ կլինեն»:

ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը նիստի ավարտից հետո Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ՀԱԿ անդամ կուսակցությունների ներկայացուցիչները նախընտրական ցուցակի ձեւավորման սկզբունքների շուրջ ներկայացրել են իրենց մոտեցումները: Թե հատկապես ի՞նչ մոտեցումներ կան, մեր զրուցակիցը վաղ համարեց հրապարակել: Ի պատասխան մեր հարցի, ասաց, որ խիստ հակադրվող մոտեցումներ չկան. «Քննարկումների փուլ է, կարծում եմ, դեռ երկար կքննարկենք, որի արդյունքում էլ կձեւավորվի համամասնական ցուցակը: Վերջնական որոշման մասին հանրությանը կիրազեկենք»:

Aravot.am-ի հարցին՝ գոնե այն հարցում, որ ՀԱԿ նախընտրական ցուղակը պետք է գլխավորի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ կոնսենսուս կա՞, տիկին Սարգսյանը պատասխանեց. «Այո, բոլորը գտնում են, որ ՀԱԿ համամասնական ցուցակը պետք է գլխավորի առաջին նախագահը»:

Նելլի Գրիգորյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031