Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունում քննարկել են ԵՄ եւ ՀՀ միջեւ DCFTA բանակցությունների սկսելու համար անհրաժեշտ միջոցառումները

Հունվար 30,2012 18:45

            Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի (DCFTA) բանակցությունների մեկնարկի ապահովման նպատակով իրականացվելիք միջոցառումների կատարողականի վերաբերյալ, վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ, այսօր կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն:

«Այս խորհրդակցության նպատակն է քննարկել Եվրամիության նկատմամբ մեր ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը: Մենք նաև նախապատրաստում ենք Հանրապետության Նախագահի այցելությունը Բրյուսել, որի ժամանակ պետք է հայտարարվի խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի բանակցություններն սկսելու մասին, իսկ դրա նախապայմանն այն է, որ պետք է կատարենք ստանձնած բոլոր պարտավորությունները: Ամենահրատապ խնդիրը, որը զեկուցել է պարոն Դավթյանը, այն է, որ առաջին հերթին պետք է Ազգային ժողովում քննարկման առարկա դարձնենք այն փաթեթը, որն առաջին ընթերցմամբ ընդունվել է և վերաբերում է ստանդարտներին, չափագիտությանը: Չորս օրենքի նախագիծ է, պետք է երկրորդ և երրորդ ընթերցմամբ այդ օրենքներն ընդունենք»,– նշել է վարչապետ Սարգսյանը քննարկման մեկնարկին:

Անդրադառնալով համաձայնագրի նախապատրաստման աշխատանքների կատարողականին` ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը նշել է, որ բոլոր շահագրգիռ գերատեսչությունների կողմից բավական ինտենսիվ նախապատրաստական աշխատանքներ են տարվել, ինչի արդյունքում ՀՀ վարչապետի` 2011 թ. օգոստոսի 10-ի 763-Ա որոշմամբ հաստատված միջոցառումները մեծամասամբ իրականացվել են: Մասնավորապես, նա զեկուցել է չորս հիմնական ուղղություններով` առևտրի տեխնիկական խոչընդոտների, սանիտարիային և բուսասանիտարիայի, մտավոր սեփականության իրավունքների և ընդհանուր համակարգման ոլորտներում ձեռնարկված բարեփոխումների վերաբերյալ: Տիգրան Դավթյանը տեղեկացրել է, որ փետրվարի 5-ին ավարտվում է Հայաստանի կողմից կատարված աշխատանքների վերջնական գնահատականը: Այնուհետև փետրվարի վերջին Բրյուսելում կայանալու է համապատասխան բարձրաստիճան կոմիտեի նիստը, որտեղ քննարկվելու է մեր երկրի` բանակցությունների մեկնարկին պատրաստ լինելու հարցը:

Հաջորդիվ քննարկման մասնակից պատասխանատու գերատեսչությունների ղեկավարները զեկուցել են իրենց ոլորտում իրականացված աշխատանքների մասին, մանրամասներ ներկայացրել ձեռնարկված քայլերի առնչությամբ:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները` կառավարության ղեկավարը հանձնարարել է առաջիկա օրերին ներկայացնել վերջնական տեղեկանքները` հաշվետվողականությունը համալրելու նպատակով:

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեային: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, ՀՀ-ԵՄ հարաբերություններին, մասնավորապես, Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկին առնչվող հարցեր:
 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031