Լրահոս
Օրվա լրահոսը

Արվեստների ակադեմիայում դրամաշորթությա՞մբ են զբաղվել

Հունվար 30,2012 18:07

Այսօր Aravot.am-ին էին դիմել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի մի քանի շրջանավարտներ` բողոքելով, որ բուհի ղեկավարությունն իրենց խաբել է. 5 տարվա վարձավճար գանձելուց հետո, դիպլոմ տալու օրը, անակնկալի է բերել` շնորհելով բակալավրի կոչում: Շրջանավարտներից մեկի` Անի Երիկյանի ասելով, 2004թ.-ին, երբ իրենք բուհ են ընդունվել, Հայաստանը դեռ Բոլոնիայի համաձայնագիր չէր ստորագրել, այսինքն եռաստիճան կրթական համակարգի չէր անցել, այն դեռ դրված էր ԱԺ-ի քննարկմանը, եւ բնականաբար, բուհի ղեկավարությունը իրենց հետ ի սկզբանե պայմանագիր էր կնքել հինգամյա կրթություն տալու համար:

 §Ես անակնկալի եկա դիպլոմը ստանալու օրը, տեսա, որ արվեստագիտության բակալավր եմ, բայց ես բակալավրի դիպլոմ չէի ակնկալում, որովհետեւ ստացել էի հինգամյա կրթություն: Եթե պիտի բակալավրի կոչում տային, ինչո՞ւ էին հինգերորդ տարվա վարձը գանձում, չէ որ բակալավրիատ ավարտելու համար 4 տարի է պահանջվում եւ դա լիարժեք բարձրագույն կրթություն չէ: Ստացվում է` ես 220 000 դրամ ավել եմ մուծել, հիմա կամ թող բարի լինեն այդ գումարը հետ տալ, կամ մագիստրատուրան հատուկ մեր համար դարձնեն մեկ տարի, ինչպես որ արեցին կոնսերվատորիան ավարտողների համար¦, -առաջարկում է Անի Երիկյանը:

Ըստ նրա, իրենց կրթական ծրագրերն անգամ հարմարեցված չեն եղել բակալավրիատի ծրագրերին: §Թող բարի լինեին մեզ ճիշտ ժամանակին զգուշացնեին, որ օրինագծում կատարված փոփոխությունները տարածվում են նաեւ մեր վրա, այդ ժամանակ մենք կկողմնորոշվեինք, կպահանջեինք նոր պայմանագիր կնքել` այս անգամ 4 տարվա ուսուցման համար:Հիմա եթե մենք որոշենք մագիստրատուրա սովորել, եւս 700 000-720 000 դրամ փող ենք տալու: Բայց մեզ որտեղի±ց էդքան գումար,իմ վարձավճարը մի կերպ ենք տվել, երբեմն բարեգործներն են փոխանցել: 2 տարի ավել վարձ ու 2 տարի ավել ժամանակ` լիարժեք մասնագետ համարվելու համար, բայց ինչո՞ւ¦,-հարցնում է Անի Երիկյանը:

Նույն բուհի մեկ այլ շրջանավարտի` Նորայր Եղոյանի ասելով էլ, ինքը բուհն ավարտելուց հետո բանակ է մեկնել: Ծառայությունից վերադառնալուց հետո նոր միայն գնացել է դիպլոմի հետևից ու շոկի մեջ է ընկել` իմանալով, որ ինքը բակալավր է: §Սովորել եմ իբրեւ պարարվեստի ռեժիսոր, բայց դիպլոմը ստանալուց հետո ես նոր միայն իմացել եմ, որ ես ոչ թե պարարվեստի ռեժիսոր եմ, այլ շարքային պարող եմ: Մեզ ներկայացրել էին, որ պարարվեստն ու դերասանը սովորում են չորս տարի, իսկ ռեժիսորները հինգ տարի¦:

Նորայրի ասելով, ստացվում է , որ մի տարվա վարձը իրենցից փախցրել են, միչդեռ, ըստ նրա, ինքը հսկայական չարչարանքներով է այդ գումարն աշխատել: Հայրը տաքսու վարորդ է, ամբողջ ընտանիքի հոգսը նրա վրա է, ստիպված ինքն է ուսանողական տարիներին աշխատել իր վարձավճարը հայթայթելու համար:

Բողոքավոր շրջանավարտները պատրաստվում են դատի տալ բուհի ղեկավարությանը` պայմանագրի մի օրինակը իրենց չտրամադրելու ու խաբելու համար: Մեր զրուցակիցները բուհի ղեկավարությանը քննադատում էին նաև անորակ կրթություն տալու, համապատասխան մասնագետներ չունենալու, պրակտիկա չապահովելու եւ այլնի մեջ:

Այս թեմայի շուրջ շրջանավարտների, ինչպես նաեւ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Հակոբ Զիլֆիմյանի մեկնաբանությունները ընթերցեք տպագիր §Առավոտ¦-ի առաջիկա համարներում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031