Լրահոս
Օրվա լրահոսը

Այգիների տերերը փոխհատուցում չեն ստացել

Հունվար 30,2012 16:58

2011 թվականի հոկտեմբերի 2-ին Այրումի մոտ միջպետական ճանապարհի սողանքից  զոհված 5 անձանց ընտանիքներին  նոյեմբերի 8-ին եւ 9-ին պետական բյուջեից տրվել է 1-ական միլիոն դրամ աջակցություն: Սողանքից տուժել է նաեւ Տավուշի մարզի բնակիչներին պատկանող 12 ավտոմեքենա: Դեկտեմբերի 21-ին սողանքից ջարդված10 ավտոմեքենաների տերերից  յուրաքանչյուրին պետական բյուջեից տրվել է  260 հազար դրամ,համեմատաբար  քիչ տուժած 2 ավտոմեքենաների տերերին` 100- հազարական դրամ:

Քարի եւ հողի հսկա զանգվածի տակ են մնացել նաեւ  այրումցի 3 ընտանիքների պտղատու այգիները: Սողանքից շուրջ 4 ամիս է անցել, սակայն Դեբեդի ափին գտնվող, այլեւս գոյություն չունեցող պտղատու այգիների տերերը  դեռ փոխհատուցում չեն ստացել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031