Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւր են լցնելու հազարավոր տոննա շինարարական աղբը

Հունվար 30,2012 16:43

Հայաստանի կառավարությունը Եվրամիության եւ ՄԱԿ-Ի Զարգացման ծրագրի աջակցությամբ կիրականացնի Վրաստանի հետ սահմանի  «Բագրատաշեն», «Գոգավան», «Բավրա» անցակետերի արդիականացման ծրագիր: Ծրագիրը նախատեսվում է սկսել այս տարվա սեպտեմբերի 1-ին, անցակետերի վերակառուցումը կտեւի 30 ամիս:

Իջեւանի «Օրհուս» կենտրոնում քննարկվել է այս հարցը: Բնապահպաններին մտահոգել է ծրագրի այն կետը, համաձայն որի՝ անցակետերի վերակառուցման ընթացքում «առաջացող շինարարական աղբը չի կուտակվի, այլ կտեղափոխվի համայնքապետարանների կողմից հատկացված աղբավայրեր»:

Մինչդեռ, օրինակ՝ Բագրատաշեն կամ հարեւան Պտղավան համայնքները աղբավայրեր չունեն: Կամ Բագրատաշենի անցակետի վերակառուցման նպատակով կառուցվելու է նոր կամուրջ, հսկայածավալ շինարարական աշխատանքներ են արվելու:

Ծրագրի բնապահպանության գծով փորձագետ Վռամ Թեւոսյանը մեզ ասաց, որ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը շինարարական աղբի կառավարման խնդիրը կլուծի Տավուշի մարզպետարանի եւ Բագրատաշենի համայնքապետարանի հետ: Նախկինում մի քանի անգամ տեղեկացրել ենք, որ Բագրատաշենի մաքսակետի մոտ, հայ-վրացական սահման հանդիսացող կամրջի տակ կենցաղային աղբի մեծ կուտակում կա` «Հայաստանի մուտքը՝ կեղտի մեջ»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031