Լրահոս
Օրվա լրահոսը

Թռչկանն անձնագիր կստանա

Հունվար 30,2012 16:16

Նուբարաշենի թունաքիմիկատները ոչնչացնելու համար բնապահպանության նախարարությունը համագործակցում է «Գլոբա» էկոլոգիական հիմնադրամի հետ: Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի տվյալներով, արդեն կա նախնական պայմանավորվածություն ու հիմնադրամի նախատեսած 5 միլիոն դրամը: Նրա խոսքերով, դեռ ճշտված չէ՝ թունաքիմիկատները տեղահանելո՞ւ , թե՞ տեղում ոչնչացնելու տարբերակով են աշխատելու. «Մի քանի գործարաններ կան, որոնք ոչնչացման աշխատանքներ իրականացնելու համար ունեն եւ համապատասխան թույլտվությունները, եւ հնարավորությունները»:

Առաջնահերթ աշխատանքներից է նաեւ Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնումը: Լճի մակարդակի բարձրացման հետեւանքով ջրածածկման ենթակա տարածքներում վնասակար ազդեցության կանխարգելման միջոցառումների իրականացման շրջանակներում մոտ 125 միլիոն դրամ է նախատեսվել 200 հա անտառածածկ տարածքների մաքրման համար: Անդրադառնալով հանրային լողափերին՝ պարոն Հարությունյանն ասաց, որ անցած տարի մոտ 100.000 քաղաքացի է օգտվել հանրային լողափերից. «Հիմնական առաջարկություններն ու դժգոհությունները վերաբերում էին սանհանգույցներին: Այս տարի այդ խնդիրները կվերացնենք»:

Նախարարի տվյալներով, միայն 2011-ին 3000 ծառ է ապօրինաբար հատվել,իսկ կորուստը կփոխհատուցվի այս տարի նախատեսված անտառվերականգնման աշխատանքներով:

Ըստ նրա՝ մի քանի ամսից էլ Թռչկանի հուշարձանը կստանա իր անձնագիրը: Հանքարդյունաբերության ոլորտում բարձրացված բնապահպանական խնդիրներին անդրադառնալով՝ նախարարն ասաց, որ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով ու համապատասխան ընթացք է տրվելու բոլոր խնդիրներին. «Ընդերքի մասին օրենսգիրք է ընդունվել ու ասեմ, որ հանքի բաց թե փակ շահագործման խնդիրը կոնկրետ հանքավայրի վերաբերյալ է նման որոշում կայացվում: Հրազդանի հանքի հետ կապված լսումներ ենք կազմակերպել ու հանքի շահագործողի հետ փոխադարձ պայմանավորվածություն ունենք, որ հանքի լրամշակված նախագիծը նոր հայեցակարգով ներկայացվելու է նոր ընթացակարգային փորձաքննության: Օրհուսը այս հարցը քննարկել է, ու հիմնական առաջարկությունները օրենսդրության փոփոխության մասով է տվել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031