Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն միմյանց վախեցնում են «փուչիկներով»

Հունվար 30,2012 15:55

 ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը խոսելով 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու ԲՀԿ դիրքորոշման մասին`«168 ժամ» թերթին , ասել էր. «Սա քաղաքական հնարք է, եւ այստեղ մենք տեսնում ենք խոսքի եւ գործի հստակ տարբերություն»:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ի պատասխան հայտարարել է. «Խորհուրդ եմ տալիս ձեռնպահ մնալ խոսքի եւ գործի անհամապատասխանության մասին դատողություններ անելուց։ Այլապես՝ խոսքի եւ գործի անհամապատասխանության, կատարյալ անգործության ու ավելին՝ գործունեության վնասարարության այնպիսի դասական օրինակներ կան, որ, անհրաժեշտության դեպքում, կարող ենք հերթով թվարկել»։

Նաիրա Զոհրաբյանը նաեւ հորդորել էր. «Եվ երրորդ՝ մեր կոչը քաղաքական ուժերին՝ ցանկացած քննարկում ծավալել բացառապես կոռեկտ եւ քաղաքակիրթ, մնում է ուժի մեջ։ Իսկ այդ հորդորը համառորեն չհասկացողներին պատրաստ ենք իրենց իսկ գործի եւ խոսքի անհամապատասխանության մի ամբողջ ժողովածու նվիրել։ Վստահ եղեք՝ փաստերի պակաս չկա։ Միայն թե ժողովածուն կարող է բազմահատոր ստացվել»:

ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը այս կապակցութամբ «Առավոտին» ասաց. «Տիկին պատգամավորն ասելիքի բացակայության պատճառով սկսել է կրկնվել եւ խորհուրդներ տալ, իսկ խորհուրդներ տալիս են նրանք, ովքեր ավելի շատ խորհուրդների կարիք ունեն: «Բազմահատորյակ» նվիրելու փոխարեն տիկին Զոհրաբյանը ճիշտ կանի գիտակցի, որ ՀՀԿ-ում միշտ էլ կգտնվի ասեղ, որը ցանկացած պահի կարող է պայթեցնել նույնիսկ քաղաքական ամենամեծ փուչիկը»:

Սրա պատասխանը եւս չուշացավ: ԲՀԿ նախագահի խոսնակ Խաչիկ Գալստանն ի պատասխան Գագիկ Մելիքյանի՝ ասաց. «Քաղաքական փուչիկներ պայթեցնող համարձակներին բարեկամաբար խորհուրդ ենք տալիս չդառնալ դատարկ օդով լցված փուչիկներ, որոնք, որպես կանոն, արագորեն օդ թռչելու հատկություն ունեն»:

Մարգարիտ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031