Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բնապահպանության նախարարը՝ Թեղուտի հարցը ԵԽԽՎ հասցնելու մասին

Հունվար 30,2012 15:36

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանից այսօր Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է վերաբերվում ԵԽԽՎ-ում շրջանառության մեջ դրված Թեղուտի վերաբերյալ հռչակագրին, որին միացել են 44 պատվիրակներ: «Իմ կարծիքով, նման խնդիրներն անհրաժեշտ է քննարկել իրավական դաշտում: Ինչ վերաբերում է Օրհուսի կոնվենցիային, ապա մենք այդ կոնվենցիայի հետ աշխատում ենք, ծանոթ ենք այդ կոնվենցիայի առաջարկություններին, դրանք հիմնականում վերաբերում են օրենսդրական համապատասխանելիության խնդիրներին: Այդ ուղղությամբ արդեն մի քանի քայլ կատարել ենք, օրինակ` իրազեկման գործընթացները, Ընդերքի օրենսգիրքը, որն արդեն ընդունվել է: Եթե խոսքը Օրհուսի կոնվենցիայով Հայաստանի ստանձնած պարտականությունների կատարման մասին է, ապա կոնվենցիայի շրջանակներում այդ հարցն արդեն քննարկվել ու ընդունվել են համապատասխան առաջարկությունները: Բնապահպանական օրենսդրության կատարելագործման մասով էլ արդեն կատարվել է: Առաջընթաց կա ու անհանգստության կարիք չկա»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031