«Օգնեմ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, երգահան Էդգար Գյանջումյանն այսօր «Գոլդեն-Թուլիփ» հյուրանոցում հրավիրած ասուլիսում հայտարարեց, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի տրամադրած գումարը պետք է ծախսվի արյան քաղցկեղով հիվանդ երեխաների համար անհրաժեշտ դեղորայքի ձեռքբերման, ինչպես նաեւ լրացուցիչ հետազոտության համար:
Արյան քաղցկեղով հիվանդ, բուժում ստացող 27 երեխաներից յուրաքանչյուրը (նորածիններից մինչեւ 17 տարեկան երեխաների մասին է խոսքը) կստանա 2000 ԱՄՆ դոլար: Էդգար Գյանջումյանը տեղեկացրեց. «Գումարը առձեռն չի տրամադրվելու: Թե ինչպես են ծախսվելու այս գումարները, յուրաքանչյուր ոք կարող է հետեւել մեր կայքէջի միջոցով: Այս գումարը նրանք կարող են օգտագործել նաեւ այն պարագայում, երբ ցանկանան բուժումը շարունակել արտասահմանում»:
«Տաշիր» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչը տեղեկացրեց, որ առաջիկայում երեխաները կստանան ծանուցում այն մասին, որ բանկում ունեն գումար, որը կկարողանան ծախսել ցանկացած պահի:
Կարդացեք նաև