Հունվարի 27-ին, ժամը 03:05-ի սահմաններում, ԼՂՀ N մարտական դիրքում ստացած հրազենային մարմնական վնասվածքից տեղում մահացել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Փայլակ Շահնազարյանը:
Փաստի առթիվ, ՊՆ քննչական ծառայության երրորդ կայազորային քննչական բաժնում քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով ( սպանություն ) հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
ՊՆ քննչական ծառայությունից տեղեկացրեցին, որ սպանություն կատարելու մեղադրանքով ձերբակալվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, եֆրեյտոր Խաչատուր Սարգսյանը: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
«Առավոտի» ունեցած տեղեկությունների համաձայն, երբ Փայլակ Շահնազարյանը մարտական դիրքում քնած է եղել, Խաչատուր Սարգսյանը նրա երեսին ատամի մածուկ է քսել, Շահնազարյանն արթնանալով հարցրել է, թե ո՞վ է հեղինակը, Սարգսյանը հանձն է առել, որից հետո, Փայլակ Շահնազարյանը հայհոյանքներ է հասցեագրել զինակցի մոր հասցեին, Խաչատուր Սարգսյանն էլ «պատվախնդրությունից» ելնելով սպանել է ծառայակցին:
Կարդացեք նաև
Մեր ունեցած տեղեկություններով՝ սպանված ժամկետային զինծառայող Փայլակ Շահնազարյանն Իջևանից էր: