Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սամվել Կարապետյան. Սուրբ Նշանի քայքայումը պետականորեն հովանավորվել է

Հունվար 30,2012 13:47

1703-1720թթ. կառուցված Սբ. Նշան-Սբ. Նիկողայոս եկեղեցին գտնվում է Վրաստանի ամենահին թաղամասերից մեկում: Եկեղեցու գմբեթի հատվածը ամեն օր կարող էր փլուզվել, այն բաց էր մնացել և վերակառուցվել էր 60 տարի անց` 1780թ.-ին:  1928թ.-ին եկեղեցին փակվել է, հետագայում օգտագործվել է որպես մակարոնի պահեստ, գրապահոց:

«2012թ.-ին, ըստ վրաց մամուլի` եկեղեցին հրդեհում է մի ռուս հարբեցող, 9 հրշեջ մեքենաներ մոտենում են եկեղեցուն և նրա մեջ ամբողջությամբ ջուր դատարկում, ոչնչացնելով գրեթե ամեն ինչ, որմնանկարներ, արձանագրություններ, հայկական ապացույցներ»,- այսօր այս մասին «Հենարան» ակումբում հայտնեց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը: Ասուլիսի թեման էր` «Թբիլիսիի Սուրբ Նշան եկեղեցու ազգային պատկանելության խնդիրը»:

«Հրդեհի մարումից հետո պատմական հուշարձանը աղետից չփրկվեց, այլ կանգնեց նոր աղետի առաջ: Եկեղեցու պատերը ամբողջությամբ ճաքեցին, հրդեհը 100 տոկոսով ոչնչացրեց ամեն ինչ: Վրացական պատվիրակության տեսակետը հետեւյալն է, որ եկեղեցին եղել է հին վրացական ուղղափառ եկեղեցի, բայց այդ փաստը հիմնավոր չէ, նրանք չունեն ոչ մի ապացույց: Եկեղեցու քայքայումը հովանավորվել է: Վրացական մամուլը մեզ խոսքերով կերակրում է, եւ հեղեղում նյութերով, թե հայերը յուրացրել են իրենց եկեղեցիները, բայց դեռեւս չի հանդիպել մի դեպք, որ հայերը յուրացնեն, եթե նրանք ապացույցներ ունեն, թող բերեն եւ ապացուցեն»,- նեղսրտեց պարոն Կարապետյանը:

Հարցին, արդյոք  եկեղեցին հիմա չի՞ փրկվում, հուշարձանագետը պատասխանեց. «Եկեղեցին չի փրկվում, հրդեհից հետո ահավոր վիճակ է, վրացիները միտումնավոր ոչնչացրեցին որմնանկարները, արձանագրությունները, նրանք ուղղակիորեն հաշվեհարդար են տեսել: Եթե հրդեհը մարելու համար կա փրփուր, ավազ, ինչո՞ւ են 9 մեքենա ջրով հեղեղել պատմական հուշարձանը, դա ստորություն է»:

Նրա խոսքով, հայերն անտարբեր են իրենց հիշատակների ու հոգեւոր ժառանգության հանդեպ. «Մենք ուղղակի մեր նախնիների հիշատակների վրա բավական ուշադրություն չենք դարձնում: Հիմա ավարտվում են մաքրման աշխատանքները, եկեղեցու ներսում ամբողջությամբ աղբ էր կուտակվել, բայց արդյոք այն կստանա՞ նախկին տեսքը եւ կվերանորգվի՞, դա միայն Աստծուն է հայտնի: Օրըստօրե կատարվում են ահռելի անարդարություններ մեր հուշարձանների հանդեպ, գործում են հայոց հետքից ազատվելու գաղափարները: Թբիլիսիի մամուլում էլ թույն է հեղեղվում հայերի նկատմամբ, կրպակներում վրացիները հարցնում են՝ հը՞, հայերի հաշվով ի՞նչ կա»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031