Երեկ հայաստանցի թաեքվոնդոիստ, 80 կգ քաշային Արման Երեմյանը Կազանում անցկացված օլիմպիական վարկանիշային մրցաշարի եզրափակչում ժամկետից շուտ պարտության է մատնել հոլանդացի Թոմ Մոլեթին: 26-ամյա Արմանը, որը նույն օրը նշում էր իր 26-ամյակը, ոչ միայն առաջինը դարձավ իր քաշային կարգում, այլեւ Լոնդոնի օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց: Ի դեպ, նա այս մարզաձեւի առաջին ներկայացուցիչն է Հայաստանում, որ օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք է նվաճում: Արմանը նաեւ մեր առայժմ միակ թաեքվոնդոիստն է, որ նվաճել է Եվրոպայի չեմպիոնի (2008 թ.) կոչումը:
Արման Երեմյանը Լոնդոնի օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած հայաստանցի 12-րդ մարզիկն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ