Այսօր՝ հունվարի 30-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի տրամադրության տակ է ուղարկվել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի պետ Էդիկ Պետրոսյանը:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով նշված պաշտոնին նշանակվել է ոստիկանության գնդապետ Արտավազդ Ղազարյանը՝ ազատվելով ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետի պաշտոնից:
Կարդացեք նաև