Հայաստանի երիտասարդական շարժումների, նախաձեռնությունների և անհատ քաղաքացիների առաջարկությամբ, Հայաստանի «Վլադիմիր Պուտին» համազգային երիտասարդական շարժման վարչությունը որոշում է կայացրել հունվարի 31-ին Հայաստանում «Պուտին» ակումբի բացման մասին: Այս մասին Aravot.am-ին տեղեկացնում են «Պուտին» ակումբից:
Հաղորդագրությունից տեղեկանում ենք նաեւ, որ ակումբը կունենա իր էլ. կայքը` հայերեն և ռուսերեն, ինչպես նաև պարբերաբար կհրապարակի բուկլետներ, բրոշուրներ, թռուցիկներ, պաստառներ և ամսագրեր Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի մասին: