ՀՀ հատուկ քննչական ծառայությունն իրականացնում է ՀՀ առողջապահության նախարարության միջգերատեսչական ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննությունների հանձնաժողովի նախագահի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Օրեր առաջ ձերբակալվել է հանձնաժողովի նախագահը, որը կասկածվում է ՀՀ քր.օրի 338 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարք կատարելու՝ ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքով շահադիտական դրդումներով առանձնապես խոշոր չափի գումար՝ 6000 ԱՄՆ դոլար ստանալու դիմաց մեղադրյալ Բ.Ա-ի օգտին կեղծ եզրակացություն տալու համար:
Մինչ այսօր չի հրապարակված անձի անունը: Իսկ կասկածյալը պրոֆեսորներ Պավել Անանիկյանի եւ Էլմիրա Գեւորգյանի դուստրն է՝ Անահիտ Գեւորգյանը: Ուշագրավ է այն, որ երբ անցյալ տարի Վանաձորում երկու բժշկուհու կալանավորեցին 50 000 դրամի համար, նրանց տվյալները հրապարակվեց անմիջապես, նրանց անմիջապես տեղափոխեցին «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ, սակայն այս դեպքում այլ մոտեցում է կիրառվել:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ