Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Նախագահականում տեղի կունենա կոալիցիոն հերթական նիստը

Հունվար 30,2012 11:11

Այսօր կամ մոտակա օրերին նախագահ Սերժ Սարգսյանի մոտ տեղի կունենանա կոալիցիայի նիստ. Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը չհերքեց Tert.am-ի ունեցած այս տեղեկությունը՝ առանց, սակայն, կոնկրետ օր նշելու. «Չեմ կարող ասել, այսօր՞, թե՞… կոնկրետ օր որոշված չէ»:

«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ ոչ հերքելով, ոչ հաստատելով նման նիստի հնարավորությունն՝ ասաց, որ տեղյակ չէ:

Հիշեցնենք, որ ՕԵԿ խմբակցության ղեկավարն օրերս հաստատել էր, որ հինգշաբթի օրը նախագահական նստավայրում տեղի էր ունեցել կոալիցիայի նիստ՝ ՀՀԿ-ից՝ Սերժ Սարգսյան, Հովիկ Աբրահամյան, ԲՀԿ-ից՝ Գագիկ Ծառուկյան, Վարդան Վարդանյան, ՕԵԿ-ից՝ Արթուր Բաղդասարյան, Հեղինե Բիշարյան կազմով:

Tert.am-ի այն հարցին, թե ճի՞շտ են այն տեղեկությունները, որ կոալիցիոն այս արտահերթ նիստերում պետք է որոշվի՝ կոալիցիան մեծամասնական ընտրատարածքներում իրար դեմ թեկնածուներ դնել-չդնելու հարցը, Վարդան Վարդանյանը բացասական պատասխան տվեց՝ հերքելով, թե նման հարց քննարկվել է: Ի դեպ, նա Tert.am-ին հետ զրույցում ժամանակին հերքել էր, որ ինքն է ԲՀԿ-ի նախընտրական շտաբի ղեկավարը, սակայն այսօր ասաց, որ «նախնական» ինքն է:

Քաղաքաշինության նախարարը որևէ մեկնաբանություն չուներ այն տեղեկության կապակցությամբ, թե ԲՀԿ-ում որոշել են, որ բոլոր մեծամասնական ընտրատարածքներում պետք է առաջադրումներ լինեն, ընդ որում՝ նախապես պետք է ընտրվեն երկու-երեք թեկնածուներ, որոնցից էլ վարջնականապես կընտրվի մեկը՝ կուսակցության նախագահի հավանությամբ:

Tert.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031