Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Դեկանին վճարելով խոշոր գումար՝ չի մասնակցել քննությանն ու ստուգարքին

Հունվար 30,2012 09:52

Ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի (կաշառք ստանալը) հատկանիշներով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հունվարի 29-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները, քաղաքացուց 150 հազար դրամ կաշառք պահանջելու և ստանալու պահին մերկացրել են Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական համալսարանի մանկավարժական ֆակուլտետի դեկան Արտաշես Մկոյանին։

Գյումրիում ֆոտոլրագրողին պատմել են, որ այդ գումարը Մկոյանը պահանջել էր նշված բուհի հեռակա ֆակուլտետի ուսանող, Արմավիրի մարզի բնակիչ 31-ամյա Կարապետ Խաչատրյանից։ Վերջինս այդ գումարի դիմաց չներկայանալով դասերի՝ հանձնել է 1 քննություն և 2 ստուգարք։ Փաստորեն չմասնակցելով դասերին՝ գնահատականներ է ստացել։

Տեսանյութը՝ «Գալա» հեռուստաընկերության

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031