Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թուրք նախարար. «Ես ժխտում եմ Հայոց ցեղասպանությունը, եկեք ու ձերբակալեք ինձ»

Հունվար 30,2012 09:23

Թուրքիայի Եվրոպական Միության հետ կապերի նախարար Էգեմեն Բաղիշը, ըստ TODAYSZAMAN.COM-ի Շվեյցարիայում Ֆրանսիայի Սենատի ընդունած ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքի առնչությամբ հայտարարել է, թե այդ ջանքերը գոյատեւման հնարավորություն չունեն:
Էգեմեն Բաղիշը Ցյուրիխում կիրակի օրը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ այդ օրենքը ոչինչ է Թուրքիայի համար:

TODAYSZAMAN.COM-ը հավելում է, որ Շվեյցարիան շուրջ երկու տասնամյակ է՝ նույնպես ունի օրենք, որով մարդիկ կարող են դատապարտվել ռասիզմի, ներառյալ՝ ցեղասպանությունը հրապարակային ժխտելու համար: Սակայն Շվեյցարիայի իշխանությունները պնդում են, թե այս օրենքը շատ առումներով նման չէ Ֆրանսիայի ընդունած օրենքին եւ, որ այն կարեւոր է երկրում քսենոֆոբիայի դեմ պայքարի համար:

«Մենք այսօր Շվեյցարիայում ենք եւ ես ասում եմ՝ 1915 թ. իրադարձությունները ցեղասպանություն չէին: Թող գան եւ ինձ ձերբակալեն»,- հայտարարել է Բաղիշը:

Նա նաեւ նշել է, թե նման օրենքները ոչ այլ ինչ են, քան թղթի կտոր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031