Այսօր` ժամը 14.40-֊ին Լոռու մարզից տեղեկություն է ստացվել, որ Փամբակ գետում նկատվել է փոքր երեխայի գլխին նմանվող մարմին եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար վարչության փրկարարական ջոկատը: Փրկարարները գետից դուրս են բերել կասկածյալի մարմինը. պարզվել է, որ այն տիկնիկ է: Այս մասին փոխանցում է ԱԻ նախարարությունը: