Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանը եւ Յուրի Խաչատուրովը Սուրբ Պատարագի են մասնակցել

Հունվար 29,2012 17:19

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական Համակարգից Aravot.am-ին ուղարկված հաղորդագրության մեջ տեղեկացվում է, որ այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվել է Սուրբ Պատարագ Հայոց բանակի 20-րդ տարեդարձի առիթով: Պատարագիչն էր ՀՀ Զինված Ուժերի հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

Սրբազան արարողությանը ներկա են եղել Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ, ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, Հայոց բանակի բարձրագույն սպայական կազմի ներկայացուցիչներ և հյուրեր:

Սուրբ Պատարագի ընթացքում հրապարակվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի Սրբատառ կոնդակը Հայոց բանակի 20-ամյա հոբելյանի առիթով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել