Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային տարածքը` ապամոնտաժված կրպակների հանգրվա՞ն

Հունվար 29,2012 16:42
Մաշտոցի պուրակ, գետնանցումի մոտ, գրախանութի հարևանությամբ:  Լուսանկարը` «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության:

Aravot.am-ը տեղեկացրել էր, որ Տարոն Մարգարյանը քաղաքապետ դառնալուց անմիջապես հետո որոշել էր, որ Աբովյան փողոցի վրա գտնվող կապիտալ շինություններն ու կրպակները պետք է ապամոնտաժվեն եւ այդպես էլ եղավ: Երևանի քաղաքապետարանի որոշմամբ, նախկին Աստաֆյան փողոցն ազատվեց մայթերին կառուցված խանութներից ու կրպակներից: Ավելի ուշ տեղեկացվեց նաեւ կրպակատերերի փոխհատուցման մասին:

Սակայն, պարզվում է, որ այդ նույն կրպակները տեղափոխվեցին Մաշտոցի այգու տարածք ու հիմա պուրակում կառուցվում են խանութներ` զավթելով հանրային կանաչ տարածքը:

Մե՛նք ենք այս քաղաքի տերը նախաձեռնության ակտիվիստները եւ Երեւանի կանաչ տարածքների ոչնչացմամբ մտահոգները նորից ակտիվացել են: «Ֆեյսբուքում» այսօր ստեղծվել է «Մաշտոցի այգին պետք է մնա հանրային» իրադարձություն եւ վաղը` հունվարի 30-ին ժամը 13.00-ին նրանք հավաքվելու են Մաշտոցի պուրակում՝ առևտրի կրպակները ապամոնտաժելու պահանջով, որոնք համառորեն ուզում են խցկել կանաչ գոտու մեջ: «Կրպակների տեղն այգին չէ: Մաշտոցի այգին պետք է մնա հանրային»,- կարծում են «Մեր քաղաքը» նախաձեռնության անդամները:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031