Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը հաղթում է միջազգային վարկանիշային մրցաշարում

Հունվար 29,2012 15:26

Հունվարի 24- ն Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի ուժեղագույն թիմը` 4 լեռնագնացներ, մեկնեցին  Իրան, բարձրանալու վերջինիս ամենաբարձր լեռնագագաթը ` Դեմավենդ ( 5671 մ ) :

Հունվարի 25 – 29 Իրանում անցկացվող հեղինակավոր վարկանիշային միջազգային մրցաշարին մասնակցելու իրավունքը  Հայաստանի  Ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայի լեռնագնացները  ձեռք բերեցին 2011թ. ընթացքում կատարած իրենց մի շարք հաջող վերելքների շնորհիվ:

Մրցաշարին մասնակցում էին շուրջ 25 երկրների 216 լեռնագնացներ:

Մեծ էր կարևորությունը  Հայաստանի մասնակցության, քանզի վերջին 10 տարիների ընթացքում միջազգային ոչ մի մրցաշարի Հայաստանը թիմային մասնակցություն չի ունեցել :

Հունվարի 26-ին  մեր հավաքականը այցելեց Իրանի ալպինիզմի ֆեդերացիա, որտեղ ծանոթացավ մրցաշարի կանոնակարգին ապա բոլոր երկրների արշավախմբերի ղեկավարներին ծանոթացրեցին երթուղիների քարտեզներին, սեյսմիկ ծառայությունների կանխատեսումներին և լեռնափրկարարների հետ:

Հունվարի 27-ին սկսվեց վարկանիշային մրցաշարի առաջին փուլը. լեռնագնացները պետք է հասնեին Դեմավենդ լեռնագագաթի առաջին կայանը , որը գտնվում է 3100մետր բարձրության վրա: Մեր լեռնագնացները առանց որևէ բարդության կարողացան հաղթահարել առաջին փուլը :

Հունվարի 28-ին վարկանիշային մրցաշարի երկրորդ փուլում խնդիրը դրված էր հասնել մինչև երկրորդ կայան , որը գտնվում է 4100 մետր բարձրության վրա, կրկին մեր լեռնագնացները ոչ մի խնդիր չունեցան և հաջողությամբ երկրորդ փուլը անցան, բայց երկրորդ փուլից հետո պարզ դարձավ, որ բավականին վատ եղանակային պայմաններ են` մինչև – 40C և քամու 50կմ/ժ  արագություն, և շատ բարդ է լինելու գրավել գագաթը: Նաև այդ օրը մի քանի երկրների լեռնագնացներ իրենց շատ վատ զգացին և մեր լեռնագնացները օգնելով տեղացի լեռնափրկարարներին նրանց իջեցրեցին մինչև առաջին կայան: Մրցաշարին մասնակցող 216 լեռնագնացներից միայն 45 լեռնագնաց փորձելու էր հունվարի 29-ին գրավել գագաթը և դրանց թվում նաև մեր լեռնագնացներն էին:

Հունվարի 29-ին ժամը 13.45 Դեմավենդի գագաթը նվաճված է: Գագաթը նվաճեցին Իրանի ուժեղագույն հավաքանի մի քանի լեռնագնացներ և մեր հավաքականի լեռնագնացները, այսպիսով մենք Իրանի հավաքականի հետ միասին առաջինը հասանք գագաթ, իսկ արտասահմանյան երկրների պայքարում առաջինը դարձանք:

Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031