Լրահոս
Օրվա լրահոսը

Պատժե’ք մեղավորներին. Զավակ կորցրածների միակ ցանկությունը բանակի օրը (Տեսանյութ)

Հունվար 29,2012 02:23

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ զինված ուժերի 20-ամյակի օրը, մոմերով լուռ երթ էր կազմակերպվել ի հիշատակ բանակում տարբեր հանգամանքերում սպանված զինծառայողների: Երթը սկսվեց Ազատության հրապարակից, որտեղից զոհվածների հարազատները եւ պարզապես մտահոգ քաղաքացիներ` մոտ հարյուր հոգի, մոմերով շարժվեցին դեպի Հյուսիսային պողոտա եւ լուռ երթով հասան Հանրապետության հրապարակ: Ազատության հրապարակում նույն ժամին հավաքվածների մի մասը շտապում էր տոն օրվան նվիրված համերգին: Երթի մասնակիցները թռուցիկներ էին բաժանում, իսկ անցորդ երիտասարդներից շատերի հայացքներն անտարբեր էին. հայկական բանակի ապագա զինվորներից մի քանիսը շտապում էին մոտակա բարը, տեսնելով զոհվածների նկարներով անցնող երթի մասնակիցներին, այսպես արձագանքեցին` «Բան ու գործ չունեն»:

«Այսօր մեր բանակի 20-ամյակն է, այս երիտասարդները, ում նկարները, որ տեսնում եք, 20 տարին դեռ չլրացած, զոհվեցին, եւ խաղաղ պայմաններում զոհված երեխաների մահվան հանգամանքների համար ոչ մեկը ոչ մի պատասխանատվություն չի կրում: Դրա համար այսօր նախընտրում եմ այստեղ գտնվելը, քան որեւիցե համերգասրահում կամ այլ տեղ լինել»,- Aravot.am-ին ասաց երթի մասնակից Աստղիկ Աղեկյանը:

 2007թ. օգոստոսի 30-ին մահացած ժամկետային զինծառայող Տիգրան Օհանջանյանի մայրը` Գոհար Սարգսյանը, առանց արցունքների խոսել չի կարողանում. զոհվածների ծնողների ցանկությունը մեկն է` բացահայտել մեղավորներին եւ պատժել: Ծնողներն արձագանքեցին զինդատախազ Գեւորգ Կոստանյանի` վերջերս ասուլիսում արած հայտարարություններին:

Aravot.am-ի զրույցը Տիգրան Օհանջանյանի ծնողի ու 2010 թվականին ԼՂՀ Հայկազովի զորամասում մահացած Վալերի Մուրադյանի մոր` Նանա Մուրադյանի հետ` շուտով:

Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031