Facebook սոցիալական ցանցը լի է բազմաթիվ ու բազմաբնույթ էջերով, «ստատուսների», արտասովոր նկարների, բնության, սիրո եւ այլնի մասին պատմող թեմաներով: Որպեսզի տվյալ էջի այցելուների թիվն աճի, հիմնականում «ադմիններից» խմբին միանալու հրավեր է գալիս, ու հաճախ միանում ենք խմբին` առանց ծանոթանալու դրա բովանդակությանն ու առավել եւս` «ծագմանը»:
Գերակշռղ մաս կազմող ռուսալեզու էջերին, որոնք բացված են ադրբեջանցիների կողմից, բավականին թվով հայեր են Like տալիս, եւ դրանցից մեկը` «Любовь & Дружба » կոչվածը, որը սիրային բնույթի լուսանկարների ու տեքստերի համար է նախատեսված, չգիտես ինչու որոշել էր հունվարի 28-ին` Հայոց բանակի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ հայերի նկատմամբ իր «սերն » արտահայտել Հայաստանի Հանրապետության նախագահի լուսանկարը ֆոտոշոփի միջոցով գռեհիկ ծաղրանկար դարձնելով՝ տեղադրել էջում:
Նախագահի լուսանկարին ազերիների տված Like-երին ու տհաճ մեկնաբանություններին հակազդելու համար փորձեցի իրենց կերպ վարվել, որպես մեկնաբանություն, իրենց նախագահի google-ից վերցրած ծաղրանկարը տեղադրել: Ազգայնամոլի դափնիններ չունեմ, ուղղակի այդ կերպ փորձեցի «ինքնապաշտպանվել», սակայն իմ մեկնաբանությունից վայրկյաններ անց ոչ միայն այն ջնջվեց, այլեւ ավելացան հայերի հասցեին արված վիրավորանքները: Համառորեն մի քանի անգամ կրկնեցի արածս, արդյունքում՝ ադրբեջանցի ադմինը ինձ տեղավորեց «սեւ» ցուցակում:
ՀՀ բանակի հիմնադրման 20-ամյակի օրը անգամ Facebook-ում ադրբեջանցիների կողմից նման պայքար մղելը զարմանալի չէ՝ պատերազմում պարտվածի բարդույթից ու հոգեբանությունից է այդ ամենը բխում:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
Հ.Գ. Ցավալի է, բայց այս «տեսարանին» Like տվողների ու մեկնաբանություններ անողների մեջ հայտնվեցին նաեւ հայեր, ընդ որում` լրագրողներ: